«Նոր ալիք 2017». Էռնա Միրը եւ Սյուզաննա Մելքոնյանը շարունակում են մնալ մրցույթի առաջատարները

10:01   11 սեպտեմբերի, 2017

Էռնա Միրը եւ Սյուզաննա Մելքոնյանը շարունակում են մնալ Սոչիում անցկացվող «Նոր ալիք» մրցույթի առաջատարները:

Երեկ տեղի է ունեցել մրցութային երկրորդ օրը, որի արդյունքներով շարունակում են առաջատար մնալ մեր մասնակիցները:

Ձեզ ենք ներկայացնում երեկվա արդյունքները՝ այդ ընթացքում շարունակելով համացանցում մեր աղջիկների ելույթի հոլովակը փնտրել (ռուսական ալիքը, որը ներկայացնում է, այսպես ասած, «ուղիղ եթերը», համերգը մեկ օր ուշացումով է հրապարակում):

Ամեն դեպքումմ, Էռնա Միրը կատարել է «Իմ Հայաստան» երգը եւ ստացել 121 միավոր (երկու օրում 242 միավոր, ժյուրիի բոլոր անդամները՝ 11 միավոր) եւ Ուզբեկստանից Սարդոր Միլանոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը:
Սյուզաննա Մելքոնյանը 4-րդ տեղում է՝ հայուհին երեկվա ելույթի համար 119 միավոր է ստացել (ընդհանուր՝ 237): Երգչուհուց ընդամենը 3 միավորով առաջ է Մոլդովայից Doredos-ը:



© NEWS.am STYLE