Կազմվել է ամենաազնիվ զբոսաշրջիկների վարկանիշը

17:15   16 ապրիլի, 2013

Դանիայի, Նիդեռլանդների եւ Նորվեգիայի բնակիչները գլխավորում են ամենաազնիվ զբոսաշրջիկների վարկանիշը:

M24-ի փոխանցմամբ, վարկանիշը կազմել է հյուրանոցներ պատվիրելու կայքերից մեկը: Հիմնական չափանիշ է դարձել հյուրանոցներից շամպուն, սրբիչ, օճառ եւ անվճար այլ իրեր վերցնելու սովորությունը: Երկրորդ եռյակում ընդգրկվել են Բրազիլիայի, Կանադայի եւ Հոնգ Կոնգի բնակիչները: 7-րդ տեղում ֆրանսիացիներն են, նրանց էլ հետեւում են ռուսաստանցիները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ճամփորդողները սիրում են հյուրանոցային համարներից վերցնել ոչ միայն հարդարման պարագաներ, այլեւ ամսագրեր, գրքեր, անկողնային սպիտակեղեն, խալաթներ եւ նույնիսկ լուսամփոփներ:



© NEWS.am STYLE