«Ազատության 50 երանգները» ֆիլմի թիզերը 12 ժամում ավելի քան 1.5 մլն մարդ է դիտել

13:06   11 սեպտեմբերի, 2017

Երեկ Fifty Shades  ալիքում հրապարակվել է հայտնի ֆիլմի երրորդ մասի՝ «Ազատության 50 երանգների» թիզերը: 12 ժամվա ընթացքում հոլովակն ավելի քան 1.5 մլն դիտում է ունեցել:

Ֆիլմը թողարկվելու է 2018 թվականինч Սուրբ Վալենտինի տոնի օրը:

Ի դեպ, սա գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի «50 երանգները» եռագրության եզրափակիչ պատմությունն է:
Սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսներ Անասթեյշա Սթիլը (Դակոտա Ջոնսոն) եւ Քրիստիան Գրեյը (Ջեյմի Դորնան) ամուսնանում են ու մեկնում տաք երկրներ: Այնտեղ նրանց ընտանեկան կյանքի մութ գաղտնիքներ են բացահայտվում:



© NEWS.am STYLE