Ռիհանան իր հավաքածուի ցուցադրությանը պոդիում է դուրս եկել մոտոցիկլետով

14:44   11 սեպտեմբերի, 2017

Այո՛, միայն դիզայներ Ալեքսանդր Վենգը չէ, որ զարմացրել է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա հյուրերին:
Ռիհանան Puma-ի հետ համատեղ ներկայացրել է գարուն/աշուն 2018 Fenty Puma հավաքածուն:


Եվ եթե Alexander Wang-ի ցուցադրության դեպքում մոդելները քայլել են փողոցներով, ապա Ռիհանան որոշել է շոուն ավարտել՝ մոտոցիկլետով բեմ բարձրանալով:


Ցուցադրությանը մասնակցել են Ադրիանա Լիման, Քայա Գերբերը, Ստելլա Մաքսվելը, Ջոան Սմոլսը եւ այլ մոդելներ:


Ադրիանա Լիմա


Ստելլա Մաքսվել


Քայա Գերբեր


Ջոան Սմոլս


Ռիհանայի ցուցադրությանն առաջին շարքերից հետեւել են Էշլի Գրեմը, լուսանկարիչ Մարիո Տեստինոն, դերասանուհի Վուպի Գոլդբերգը եւ այլք:

Էշլի Գրեմ

Մարիո Տեստինո

Վուպի Գոլդբերգ

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AP-ի, Just Jared-ի, Getty-ի



© NEWS.am STYLE