23-ամյա Կառա Մունդը՝ «Միսս Ամերիկա 2018»

14:04   11 սեպտեմբերի, 2017

Հյուսիսային Դակոտայի 23-ամյա ներկայացուցիչ Կառա Մունդը երեկ «Միսս Ամերիկա 2018» տիտղոսին է արժանացել, գրում է EOnline-ը:

Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին երգչուհի Ջորդին Սփարքսը, դերասանուհի Մոլլի Սիմսը, քանթրի ոճի երգչուհի Թոմաս Ռեթը եւ People շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ջես Քեյգլը: Մրցույթի 51 մասնակիցներից ժյուրին Մունդին է ընտրել:


Ինչպես միշտ՝ մրցույթի ծրագիրը բաղկացած է եղել հինգ կետից. դեֆիլե երեկոյան զգեստով, բիկինիով, հարցազրույց, տաղանդի եւ կենսակերպի գնահատում:


Մունդը ծնվել է Հյուսիսային Դակոտայի Բիսմարկ քաղաքում: Աղջիկն այս տարի ավարտել է ԱՄՆ-ի հեղինակավոր բուհերից մեկի՝ Բրաունի համալսարանի բիզնեսի ֆակուլտետը:


Կառա Մունդը դարձել է Հյուսիսային Դակոտայից առաջին ներկայացուցիչը, որը հաղթել է այս մրցույթում:



© NEWS.am STYLE