Ինչը կփրկի Ձեր հարաբերությունները

23:12   30 հոկտեմբերի, 2017

Տղամարդիկ ավելի շատ հակված են դավաճանել սուպերմոդելի, քան «սովորական» կնոջ

«Սովորական կանայք» մենք ենք՝ Ձեզ հետ: Տղամարդիկ դավաճանում են, բայց ոչ Ձեր արտաքին տեսքի կամ կազմվածքի պատճառով: Վերջերս արված հետազոտության ժամանակ պարզվել է, որ դավաճանած տղամարդկանց 48 տոկոսը ասել են, որ դավաճանել են զգացմունքների անբավարարության պատճառով:

Հաճախ կանայք չեն հավանում իրենց տեսքը: Նրանք ինքնաքննադատ են ու իրենց վստահեցնում են, որ իրենց ընկերներն ու ամուսինները իրենց տգեղ են համարում: Բայց հարցն ամենեւին էլ կառուցվածքի մեջ չէ, այլ զգացմունքների անբավարության:

Տղամարդու ամենազգացմունքային սեռազգայուն հատվածը նրա միտքն է

Ներքնազգեստը, դիետաները, խաղալիքները, սեռական հնարամիտ արարքները հարմար են հարաբերությունները եւ սեռական կյանքը բարելավելու համար: Բայց տղամարդու միտքը խթանելու հետ համեմատած, դրանք ոչինչ են: Դրանք միայն լրացնում են գլխավորին: Երբ տղամարդը նայում է Ձեզ, արտաքինը նրա համար էական նշանակություն չունի: Իհարկե, նա կարող է Ձեր հետույքին նայել ու գայթակղիչ համարել այն, սակայն հետույքներ շատ կան, իսկ երեւակայությանը կառչողներ՝ ոչ: Դա ստիպում է նրան սիրահարվել Ձեզ, սիրահետել ու ամեն գնով Ձեզ հաճելին մատուցել: 

Ժամանակակից կանայք ուժեղ ու անկախ են

Նրանց սովորեցնում են ցույց չտալ, որ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի կարիքն ունեն: Եվ նրանք այդ խարանը տեղափոխում են իրենց սիրային հարաբերություններ:

Հասարակությունը պահանջում է, որ նրանք զգացմունքների առումով անկախ ու սուպերսեքսուալ լինեն: Բայց դա սխալ է, քանի որ զգացմունքային ու ֆիզիկական ամուր կապերի բանալին երեք պարզ բառերի մեջ է՝ «Դու ինձ պետք ես»: Այդ ասելով՝ դուք ցույց կտաք Ձեր խոցելիությունը եւ կամրապնդեք Ձեր կապերը զուգընկերոջ հետ:

Նյութի աղբյուրը՝ Wday.ru



© NEWS.am STYLE