Հինգ բան, որոնք քեզ սեքսուալ են դարձնում տղամարդու աչքում

23:07   31 հոկտեմբերի, 2017

Երբ դու վճռական ես

Կարեւոր չէ՝ սեքսում, հարաբերություններում, թե կյանքում՝ տղամարդկանց միշտ գրգռում է կանացի վճռականությունը։ Քանի որ հենց այդ հատկանիշն է ցույց տալիս քո ինքնավստահությունն ու լիարժեքության զգացողությունը։ Ու դա գրգռում է տղամարդկանց։

Երբ դու հպվում ես նրան

Հպումը շատ ինտիմ գործողություն է, հատկապես՝ հարաբերությունների սկզբում։ Նրբորեն կամ կրքոտ դիպչելով զուգընկերոջդ՝ նրան ցույց ես տալիս, որ նա քեզ համար կարեւոր է, որ դու նրան ուզում ես կամ նրա հետ քեզ պաշտպանված ես զգում, իսկ այդ զգացողությունը տղամարդու համար կարեւոր է։

Երբ հագնում ես նրա հագուստը

Երբ դու հագնում ես նրա վերնաշապիկը կամ շապիկը, որոնց չափսերը բնականաբար քեզ համար մեծ են, բայց գայթակղիչ ձեւով ծածկում են քո մերկ ազդրերը, դու շատ գրավիչ ես դառնում տղամարդու աչքում։ Բացի սեքսուալ գրավչությունից, այդ ժամանակ տղամարդը մեծ չափի հագուստի մեջ նկատում է փոքրիկ աղջկա, որին ուզում է պաշտպանել։ Մի՞թե դա հաճելի զգացողություն չէ։

Երբ դու ես նախաձեռնում սեքսը

Տղամարդու համար սարսափելի գայթակղիչ է նրա նկատմամբ քո անթաքույց ցանկությունը։ Տղամարդկանց հոգեբանության մեջ դա նույնիսկ համազոր է սիրո խոստովանության։ Այնպես որ փորձիր գոնե երբեմն նախաձեռնությունը քո ձեռքը վերցնել։

Երբ դու գնահատում ես այն, ինչ նա քեզ համար անում է

Յուրաքանչյուր մարդու համար կարեւոր ու անհրաժեշտ է լինել ըստ արժանվույն գնահատված։ Երբ դու տղամարդուն անկեղծ շնորհակալություն ես հայտնում անկողնում մատուցված մեկ բաժակ սուրճի, ծաղիկների կամ էլ տանը անսպասելիորեն նախաձեռնված մաքրության համար, դա նրան ոչ թե պարզապես ուրախացնում է, այլ ցույց տալիս սեփական կարեւորությունը քո աչքերում, ու պատկերացրեք, նաեւ գրգռում նրան։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE