Ֆոտոմոդել Ջոաննա Կրուպան մերկացել է՝ ի պաշտպանություն կենդանիների իրավունքների

11:07   12 սեպտեմբերի, 2017

Ամերիկացի ֆոտոմոդել, դերասանուհի, պրոդյուսեր եւ կենդանիների իրավունքների հարցերով ակտիվիստ Ջոաննա Կրուպան ամբողջությամբ մերկացել է՝ ի պաշտպանություն կենդանիների իրավունքների:

Ջոաննան հայտնի է «Մայամիի իսկական տանտիրուհիները» ռեալիթի շոուում դերով, ինչպես նաեւ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպության հետ համագործակցությամբ:

Մոդելը բազմիցս մերկ նկարահանվել է պաստառների համար՝ «Ես ավելի շուտ մերկ կշրջեմ, քան մորթի կհագնեմ» կարգախոսով:

Այս անգամ Ջոաննան հանդես է եկել կրկեսների դեմ՝ մերկանալով եւ «վագրի նման ներկվելով»:

Վերջերս բաժանված գեղեցկուհին ֆոտոսեսիան կազմակերպել է բրիտանական խորհրդարանի ֆոնին: Մոդելի ձեռքին «Արգելե՛ք կրկեսները, որտեղ վայրի կենդանիներ են ելույթ ունենում» գրությամբ պաստառ է եղել:

«Ես միշտ սիրել ու հարգել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը՝ ուղղված կենդանիների իրավունքների պաշտպանությանը: Զարմացա՝ իմանալով, որ Անգլիայում եւ Ուելսում դեռ կրկեսներ կան, որտեղ վայրի կենդանիներին ստիպում են ելույթ ունենալ: Վայրի կենդանիները չպետք է զվարճանքի համար որեւէ հնարք ցուցադրեն: Բրիտանական կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի»,- հայտարարել է Կրուպան:

Նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը 2015 թվականին խոստացել էր արգելել կրկեսները, սակայն չկարողացավ, չնայած կառավարության մեծ մասը կողմ էր արգելքին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Goff-ի



© NEWS.am STYLE