Դատարանը կարող է Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհուն զրկել դստեր խնամքի իրավունքից

13:21   12 սեպտեմբերի, 2017

Հայտնի է, որ ամռանը Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան բաժանվեցին, քանի որ Չայնան երեք օրվա ընթացքում մի քանի անգամ դավաճանեց Քիմ Քարդաշյանի եղբորը, ընդ որում՝ տարբեր տղամարդկանց հետ:

Զույգը բաժանվեց եւ, կարծես, միմյանցից որեւէ պահանջ չուներ: Նախկին սիրահարները դստերը՝ Դրիմ Ռընեին խնամում են հերթով. շաբաթվա չորս օրը փոքրիկը Ռոբի հետ է, երեք օր՝ Չայնայի:

Ըստ TMZ-ի՝ Լոս Անջելեսի սոցիալական ծառայության բաժինը մտահոգված է երեխայի խնամքի որակով: Դա առաջին հերթին վերաբերում է Չայնային, որին կասկածում են թմրանյութերից կախվածության մեջ:

Ծառայությունը դատարան է դիմել, որը կարող է Բլեքին զրկել երեխայի խնամակալությունից:

Ինչ վերաբերում է Ռոբին, ապա նա նույնպես կախվածություն ունի. Քարդաշյանին բազմիցս են «բռնացրել» մարիխուանայով: Այնպես որ՝ այս պատմությունը կարող է վատ ավարտ ունենալ երկուսի համար էլ, բայց ամենաշատը՝ երեխայի...



© NEWS.am STYLE