Ջիջի Հադիդը Anna Sui-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ պոդիումում «կորցրել» է կոշիկը

13:45   12 սեպտեմբերի, 2017

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ցուցադրությունները շարունակվում են: Երեկ երեկոյան գարուն/ամառ 2018 հավաքածուն է ներկայացրել Anna Sui-ին:


53-ամյա տաղանդավոր դիզայների ստեղծագործությունները ներկայացրած մոդելների թվում են եղել նաեւ Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը:


Ցուցադրությունը զերծ չի եղել արտասովոր միջադեպից. քույրերը պոդիում են բարձրացել, եւ մինչ Ջիջին Anna Sui-ից զգեստով հպարտորեն քայլել է պոդիումում, «կորցրել» է կոշիկը:


22-ամյա Ջիջին, սակայն, անվրդով շարունակել է քայլել, մինչ այդ նրան օգնության է հասել Բելլան եւ, գրկելով քրոջը, ավարտել է ցուցադրությունը:


Քույրերը ծիծաղելով հետնաբեմ են անցել:

Աղբյուրը՝  Daily Mai
Լուսանկարները՝ EPA-ի



© NEWS.am STYLE