ԱՄՆ-ում ձերբակալվել է Ժան-Կլոդ Վան Դամի 21-ամյա որդին

14:04   12 սեպտեմբերի, 2017

ԱՄՆ-ում ձերբակալել են Ժան-Կլոդ Վան Դամի 21-ամյա որդուն՝ Նիկոլաս Վան Վարենբերգին: Ըստ TMZ-ի՝ Արիզոնայում բնակվող տղամարդը դանակով սպառնացել է սենյակի իր հարեւանին:

Ոստիկանություն են զանգահարել եւ հաղորդել, որ Վան Դամի որդին ձեռքով հարվածել է շենքի վերելակին: Իրավապահները դեպի Վարենբերգի բնակարան տանող արյան հետքեր են գտել: Խոսելով նրա եւ հարեւանների հետ՝ ոստիկանները պարզել են, որ արտիստի որդին վնասել է ձեռքը:


Իրավապահները հեռացել են, բայց 20 րոպե անց Վարենբերգի հարեւանն իջել է եւ հայտարարել, որ վերջինը դանակով սպառնացել է իրեն: Հարեւանի պնդմամբ՝ դերասանի որդին դժգոհել է, որ ինքը բացել է դուռը ոստիկանների առջեւ:

Խուզարկություն է կատարվել, ինչի արդյունքում իրավապահները դանակ են գտել, մարիխուանա եւ արգելված այլ նյութեր, ինչի համար էլ ձերբակալել են աստղի որդուն:



© NEWS.am STYLE