Էշթոն Քաթչերը ցուցադրել է իր մեկամյա որդու ինքնատիպ մարզաշապիկը

15:43   12 սեպտեմբերի, 2017

Էշթոն Քաթչերն իր մեկամյա որդու՝ Դիմիտրիի ինքնատիպ մարզաշապիկն է ներկայացրել:

39-ամյա դերասանն Instagram -ում զվարճալի լուսանկար է հրապարակել, որում շապիկ է պատկերված, վրան՝ Էշթոնի եւ կնոջ՝ Միլա Կունիսի լուսանկարը: Լուսանկարում դեռեւս պատանի դերասանները նկարահանվում են 1998-2006 թվականներին թողարկվող That '70s Show («70-ականների շոու») սիթքոմում:


Սերիալում Էշթոնն ու Միլան սիրահարների էին մարմնավորում, որոնք ընկերներ էին, բայց, ինչպես հաճախ է պատահում, տարիներ անց հասկանում են, որ միմյանց համար են ստեղծված, երբ արդեն հասցրել էին այլ մարդկանց հետ հարաբերություններ ունենալ: Զարմանալի չէ, որ աստղերն առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հեռուստանախագծին, որը կարեւոր դեր է ունեցել նրանց կյանքում:


Էշթոն Քաթչերը, որը նաեւ 2 տարեկան դուստր ունի՝ Ուայեթը, լուսանկարն այսպես է մեկնաբանել. «Այո՛, ահա այսպիսի հագուստով է այսօր իմ որդին: Հավերժ Քելսո եւ Ջեքի»:

Մայքլ Քելսոն եւ Ջեքի Բերքհարդը Քաթչերի եւ Կունիսի մարմնավորած հերոսներն են, որոնց ռոմանտիկ հարաբերություններին հետեւել են միլիոնավոր մարդիկ:



© NEWS.am STYLE