Մերօրյա արքայադուստրեր, որոնք ամուսնացել են հասարակ տղամարդկանց հետ

20:21   12 սեպտեմբերի, 2017

Անցյալ շաբաթ լրատվականներն անդադար գրում էին Ճապոնիայի կայսեր թոռնուհու՝ արքայադուստր Մակոյի մասին, որը հանուն սիրո հրաժարվել է տիտղոսից եւ ժառանգությունից: Նրա ընտրյալը հասարակ ընտանիքից է՝ փաստաբանական գրասենյակի աշխատակից:

Եվ, ահա, Elle-ը որոշել է վերհիշել, թե մերօրյա արքայադուստրերից էլ որոնք են ամուսնացել հասարակ տղաների հետ:

Պարզվում է՝ Մակոն գնացել է իր հորաքրոջ հետքերով: 2005 թվականին արքայադուստր Սայակոն ամուսնացել է դիզայներ Էսիկի Կուրոդայի հետ:

Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան 2002 թվականին ամուսնացել է գրող Անրի Բենի հետ: Զույգը երկու երեխա ունի, սակայն մեկ տարի առաջ նրանք հայտարարեցին ամուսնալուծության մասին:

Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան ամուսնացած է իր անձնական մարզիչի հետ: Աղջիկը պատրաստ է եղել հրաժարվել իր տիտղոսից, սակայն շվեդական իշխանությունները հավանություն են տվել նրա ամուսնությանը:

Վիկտորիայի կրտսեր քույրը՝ արքայադուստր Մադլենը, ամուսնացել է գործարարի հետ: Նրանք ապրում են Լոնդոնում եւ մեծացնում երկու երեխաների:

Եվ, վերջապես, Մալայզիայի արքայադուստր Ամինան ամուսնացած է հոլանդացի ֆուտբոլիստ Դենիս Վերբասի հետ: Վերջինն իր սիրելիին կնության առնելու համար ստիպված է եղել կրոնափոխ լինել եւ փոխել անունը, ինչպես նաեւ ամուսնական պայմանագիր ստորագրել, որով հրաժարվում է թագավորական ունեցվածքից:



© NEWS.am STYLE