Մինչեւ 7 հազար դոլար՝ մեկ հանդիպման համար. որքան են աշխատում աստղերը՝ երկրպագուների հետ հանդիպման ժամանակ

17:05   12 սեպտեմբերի, 2017

Բենեդիկտ Քամբերբեթչի մասին նյութը, որը երկրպագուների հետ երկու հանդիպման արդյունքում 500 հազար դոլար է աշխատել, մեզ ստիպեց համացանցում տեղեկություն փնտրել, թե որքան են աստղերն աշխատում երկրպագուների հետ լուսանկարվելու եւ հանդիպման՝ meet and greet-ի համար (սովորաբար վճարած երկրպագուների հետ աստղերը հանդիպում են համերգից հետո):


Եթե Բենեդիկտի դեպքում երկրպագուները 75 ֆունտ են վճարել աստղի հետ լուսանկարի, 85 ֆունտ՝ ինքնագրի, իսկ meet and greet փաթեթի համար (լուսանկար, ինքնագիր եւ զրույց նրա հետ)՝ 225 ֆունտ, ապա Մայլի Սայրուսի վերջին շրջագայության ժամանակ VIP Meet-and-Greet-ը 950 դոլար է արժեցել:


Լեդի Գագայի հետ հանդիպումն ARTPOP շրջագայության ժամանակ 1500 դոլար է արժեցել:

Ջեյ Զին Լաս Վեգասի այժմյան համերգների ընթացքում երկրպագուների հետ հանդիպում է 1600 դոլարով:


Բեյոնսեի հետ հանդիպումն արժե 1700 հազար դոլար, Մադոննայի հետ՝ 1800 դոլար:

Ջասթին Բիբերի հետ լուսանկարվելն ու համերգից հետո հանդիպումը 2000 դոլար արժե:


Լաս Վեգասում ներկայում ելույթ ունեցող Բրիթնի Սփիրսը համերգից հետո երկրպագուների հետ հանդիպման համար 2500 դոլար է պահանջում, իսկ Դեմի Լովատոյի հետ անձնական հանդիպումը 6000 դոլար արժե:



© NEWS.am STYLE