«Եթե մի օր արագությունն ինձ սպանի, լաց չլինեք». Փոլ Ուոքերն այսօր կդառնար 44 տարեկան (ֆոտո/վիդեո)

18:03   12 սեպտեմբերի, 2017

1973 թ-ի այս օրը ծնվել է հոլիվուդյան հայտնի դերասան, «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերը։ Դերասանը մահացել է 2013 թ-ի նոյեմբերի 30-ին՝ ավտոպատահարի հետևանքով։ Փոլն այդ օրը վերադառնում էր բարեգործական միջոցառումից։

Ամերիկացի դերասանն այսօր կդառնար 44 տարեկան… այո, եթե միայն չլիներ այն արագությունը, որը նա միշտ սիրել է:

«Ֆորսաժ» ֆիլմի հմայիչ աստղի մահը շոկային էր բոլորի համար: Դերասանին մինչ օրս հիշում են, մինչ օրս դիտում են նրա ֆիլմերը՝ «Ֆորսաժ», «Բարի գալուստ դրախտ», «Ժամանակի թակարդում», «Ամերիկյան պատմություն» և այլն, եւ մինչ օրս հարգանքի տուրք են մատուցում կինոաշխարհում կատարած իր դերի համար:

Փոլը միշտ է սիրել արագություն ու ավտոմեքենաներ: Դերասանը հաճախ է անդրադարձել այդ թեմաներին:

Փոլ Ուոքերի հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Իմ կարծիքով՝ եթե մարդ չի սիրում զվարճանալ, ուրեմն ընդհանրապես չպետք է փորձի դա անել»:

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կա կյանքում: Պետք է լսել սրտին: Երբ դու լսում ես նրան, կապ չունի, թե ինչ հարցում, դու միշտ հաղթում ես»:

«Ես ոչնչից չեմ վախենում. այդպիսին եմ ես»:

«Ես այն մարդկանցից եմ, որոնք կարծում են, որ ինչ-ինչ բաներ պատահում են ճիշտ ժամանակին»:

«Ես խելագարվում եմ ավտոմեքենաների համար: Մի մեծ ավտոտնակ ունեմ՝ լի մեքենաներով»:

«Ես կարողանում եմ երբեմն շատ սառը լինել, սառը դատել, ու այդ ժամանակ ամեն ինչ իր տեղն է ընկնում»:

«Ֆուտբոլն իմ սպորտաձեւն էր... ես շատ արագ էի, ազատ պաշտպան էի»:

«Եթե երկար ժամանակ անցկացնեք մեզ՝ տղամարդկանց հետ, կհասկանաք, որ մենք դեռ փոքրիկ տղաներ ենք»:

«Ես մի տեղ կարդացել եմ, որ եթե դու հավատում ես բարուն, ուրեմն պետք է հավատաս նաեւ չարին: Ես իմ սրտով եմ չափում ամեն ինչ»:

«Եթե մի օր արագությունն ինձ սպանի, լաց չլինեք, որովհետեւ ես այդ պահին հաստատ ժպտում էի»:



© NEWS.am STYLE