Բրազիլացի մոդել Սառա Սամպայոն մերկացրել է կուրծքը Zadig & Voltaire-ի ցուցադրության ժամանակ

18:22   12 սեպտեմբերի, 2017

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը լի է անակնկալներով: Մինչ Ջիջի Հադիդը Anna Sui-ի ցուցադրության ժամանակ կորցրած կոշիկն է որոնում, Victoria's Secret-ի մեկ այլ «հրեշտակ»՝ բրազիլացի մոդել Սառա Սամպայոն, մասնակցել է Zadig & Voltaire-ի գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրությանը:


26-ամյա մոդելը պոդիումում հայտնվել է թափանցիկ զգեստով, որը գրեթե մերկացրել է աղջկա կուրծքը:


Ավելի ուշ երջանիկ Սառային նկատել են փողոցում:


Ի դեպ, հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Սառա Սամպայոն մասնակցելու է Victoria's Secret Fashion Show-ին: Այս տարի ցուցադրությունն անցկացվելու է Շանհայում:



Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի, Getty-ի, REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE