Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 2 մլն դոլարով թիկնապահների են վարձել փոխնակ մոր համար

10:05   13 սեպտեմբերի, 2017

Հաջորդ տարվա հունվարի վերջին, ինչպես հայտնի է, ծնվելու է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան:

Աստղերը փոխնակ մորը 45.000 դոլար են վճարել:

Կնոջ անունը դեռեւս չի հրապարակվում, բայց հաղորդվում է, որ նա 22 տարեկան է, աֆրոամերիկացի, արդեն 5 տարի է՝ ամուսնացած է: Նա քոլեջ է ավարտել, աշխատում է, նաեւ երկու որդիների մայր է:

Երեխան ամուսինների երկրորդ դուստրը կլինի. Քիմն ու Քանյե եւս մեկ աղջիկ ունեն՝ 4-ամյա Նորթը, ինչպես նաեւ որդի՝ Սեյնթը, որը դեկտեմբերին 2 տարեկան կդառնա: Ըստ բրիտանական The Sun-ի՝ Քիմն ու Քանյեն շուրջ 2 մլն դոլար են ծախսել փոխնակ մոր անվտանգության համար:

«Քիմն ու Քանյեն Լոս Անջելեսի արվարձանում տուն են վարձել փոխնակ մոր համար, որտեղ հիմնականում միջին դասն է ապրում: Երբեք չեք գուշակի, որ նա Հոլիվուդի ամենահայտնի եւ հարուստ զույգի երեխայի փոխնակ մայրն է, քանի որ կինը հանդարտ ու աննկատ է ապրում:

Ամբողջ տունը ներսից եւ դրսից հեղեղված է տեսախցիկներով: Կինն իր անձնական վարորդն ունի, Քիմն ու Քանյեն չորս տարբեր մեքենաներ են վարձել, որպեսզի կինն ամեն անգամ տարբեր մեքենաներով տեղաշարժվի: Անվտանգության ծառայությունը 6 աշխատակից ունի, որոնք երկու խմբի են բաժանվել եւ հերթով օրական 24 ժամ հերթապահում են»,- նշել է պարբերականի ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE