Իրինա Շեյքը՝ Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդային արշավում

13:13   13 սեպտեմբերի, 2017

Իրինա Շեյքը հայտնվել է Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդային արշավում:

Նրան ընկերակցել են դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, թենիսիստուհի Անա Իվանովիչը եւ խոհարարարական բեսթսելլերների հեղինակ ու գործարար Էլլա Միլսը:

Իրինա Շեյք

Դակոտա Ջոնսոն

Անա Իվանովիչ

Էլլա Միլս

Ֆոտոսեսիան անցկացվել է Inside And Out կարգախոսով, իսկ աղջիկներին նկարահանել է հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն:

Նոր գովազդային արշավն ուղղված է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կանանց ներգրավելուն:

«Ինձ շատ դուր եկավ նոր խնդիրը. ամբողջությամբ հագնված մոդելները պետք է վստահության եւ ազատության զգացողություն փոխանցեին: Սա համարձակ արշավ է Intimissimi-ի համար»,- իր աշխատանքը մեկնաբանել է Մարիոն:

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE