Շինեյդ Օ՛Քոնորը պատմել է, որ սեռական բռնության է ենթարկվել մոր կողմից

11:41   13 սեպտեմբերի, 2017

Շինեյդ Օ՛Քոնորը պատմել է, որ սեռական բռնության է ենթարկվել իր մոր կողմից, գրում է Metro-ն:

Իռլանդացի երգչուհին, որը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել, հյուրընկալվել է Dr. Phil հաղորդմանը:

50-ամյա երգչուհին խոստովանել է, որ բազմիցս մոր կողմից կտտանքների եւ նույնիսկ սեռական բռնության է ենթարկվել:

«Նա կտտանքների խցիկ ուներ»,- հայտարարել է Շինեյդը: Արտիստուհին նաեւ ասել է, որ իր մայրը «մայր էր, որը հաճույք էր ստանում, երբ ցավ էր պատճառում»:

Նշենք, որ արտիստուհու մայրը, որի անունը Մարի է, մահացել է ավտոպատահարի հետեւանքով, երբ Շինեյդը 19 տարեկան էր: Այդ պատճառով ոչ ոք չի կարող հաստատել կամ հերքել իռլանդացի երգչուհու խոսքերը: Երգչուհու բացահայտումները ցնցել են նրա երկրպագուներին, սակայն ոչ բոլորն են դրանք միանշանակ ընդունել: Բանն այն է, որ Շինեյդն արդեն մի քանի տարի է՝ տառապում է հոգեկան խանգարումներից:


© NEWS.am STYLE