«Գիշերները երեք ժամը մեկ արթնանում եմ Ամալի հետ». Ջորջ Քլունին՝ երեխաների խնամքի մասին

12:45   13 սեպտեմբերի, 2017

Ջորջ եւ Ամալ Քլունիները երկվորյակների լույս աշխարհ գալուց հետո առաջին անգամ հանրությանը ներկայացան Վենետիկի կինոփառատոնին, որի ընթացքում Ջորջ Քլունին ներկայացրեց նաեւ իր Suburbicon ֆիլմը: Հետո Քլունիները Տորոնտո մեկնեցին՝ նոր կինոփառատոնի:

56-ամյա Ջորջն այնտեղ նույնպես ներկայացրեց իր ֆիլմը՝ Մեթ Դեյմոնի եւ Ջուլիանա Մուրի գլխավոր դերակատարմամբ։ Փառատոնին Քլունին պատմել է, թե ինչպես է օգնում 39-ամյա կնոջը:


«Կինս յուրաքանչյուր երեք ժամը մեկ կրծքով կերակրում է երեխաներին: Այո, դա դժվար է, բայց եւ ուրախ: Գիշերները ես նույնպես երեք ժամը մեկ արթնանում եմ Ամալի հետ: Եթե դա չեմ անում, ինձ մեղավոր եմ զգում: Հիմա երեխաներն Ամալի հետ Լոս Անջելեսում են: Մի քանի րոպե առաջ Facetime-ով զանգահարել եմ նրանց»,- ասել է ռեժիսորը:

Քլունին նաեւ խոստովանել է, որ պատրաստ է վերադառնալ դերասանի աշխատանքին. վերջին տարիներին նա հիմնականում հանդես է եկել որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր: Բայց հիմա արտիստը նոր դերեր է փնտրում:
«Կարծում եմ՝ երկարատեւ ընդմիջումից հետո կարիերայով զբաղվելու ժամանակն է եւ հասկանալու, թե ինչի ուղղությամբ է ավելի լավ աշխատել: Իրականում տարբեր դերերի որոնումների մեջ եմ»,- խոստովանել է Ջորջը:

Աղբյուրը՝ -Daily Mail



© NEWS.am STYLE