Exclusive. Հայկո Հովհաննիսյանը նշանվել է. դերասանը՝ սիրելիի եւ առաջիկա հարսանիքի մասին (ֆոտո)

10:31   13 սեպտեմբերի, 2017

Սերիալներից հայտնի դերասան Հայկո Հովհաննիսյանը նշանվել է: Այս մասին Հայկն առաջինը տեղեկացրեց NEWS.am STYLE-ին՝ մեկնաբանելով Facebook-ի իր էջում տեղադրված լուսանկարի շուրջ առաջացած աղմուկը:

«Այո, ընտրյալ ունեմ, ավելին՝ արդեն նշանվել ենք: Լուսանկարի աղջիկը Աննան է՝ նշանածս: Մեր նշանադրության արարողությունը տեղի է ունեցել այս գարնանը: Նախկինում չէի բարձրաձայնում այս նորությունը, որովհետեւ չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին»,-նշեց դերասանը` հավելելով, որ ընտրյալը շոու-բիզնեսի հետ որեւէ կապ չունի.

«Իմ ընտրյալն ուղղակի չէր կարող կապ ունենալ շոու-բիզնես ասվածի հետ»,-ասում է Հայկոն: Ինչ վերաբերում է առաջիկա հարսանիքին՝ դերասանը կոնկրետ օր չնշեց, սակայն տեղեկացրեց, որ այն սարերի հետեւում չէ:

Հայկը նաեւ NEWS.am STYLE-ին տրամադրեց իր եւ սիրելիի լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք ստորեւ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE