Ֆիլիպ Կիրկորովի երեխաները «Նոր ալիք 2017»-ում կատարել են նրա «Зайка моя» երգը

12:04   13 սեպտեմբերի, 2017

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը կշարունակվի վաղը, իսկ մինչ այդ Սոչիում մրցույթի շրջանակում կայացել է «ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովի համերգը՝ նվիրված երգչի 50-ամյակին:

Ռուսական էստրադայի աստղերը կատարել են Կիրկորովի երգերը: «Сплетник»-ի փոխանցմամբ՝ հյուրերի առջեւ ելույթ են ունեցել նաեւ Կիրկորովի երեխաները: 6-ամյա Ալլա Վիկտորիան եւ 5-ամյա Մարտինը կատարել են հոր «Зайка моя» երգը:

«Երիտասարդ արտիստներին, որոնք հիմա բեմ կբարձրանան, շատ-շատ է պետք մեր աջակցությունը: Նրանք շատ են հուզվում, բայց ամեն ինչ ինչ-որ ժամանակ առաջին անգամ է տեղի ունենում: Եվ ես վստահ եմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ կստացվի: Եվ այսպես՝ ամենակարեւոր երաժշտական հիթը ես կարող եմ վստահել միայն իմ կյանքի գլխավոր հիթերին, իմ սիրելի ու թանկագին երեխաներին: Ալլա Վիկտորիա Կիրկորովա եւ Մարտին Կիրկորով»,- դստերն ու որդուն ներկայացրել է երգիչը:

Публикация от Yana Rudkovskaya (@rudkovskayaofficial)



© NEWS.am STYLE