Շերը, Ջորջ Քլունին, Լեո դի Կապրիոն, Ջասթին Բիբերը եւ այլ աստղեր դրամահավաք են կազմակերպել՝ փոթորիկներից տուժածներին օգնելու համար

11:01   13 սեպտեմբերի, 2017

Շերը, Ջորջ Քլունին, Ջասթին Բիբերը, Ռոբերտ դե Նիրոն, Լեոնարդո դի Կապրիոն եւ այլ աստղեր Hand in Hand («Ձեռք ձեռքի») հեռուստամարաթոն են անցկացրել՝ ի աջակցություն ԱՄՆ-ում փոթորիկներից տուժածների:


Ըստ TMZ-ի՝ ակցիայի ընթացքում հաջողվել է ավելի քան 14 մլն դոլար հավաքել:


Քերրի Վաշինգթոնն ու Քեյթ Հադսոնը պատասխանել են հեռախոսազանգերին:


Իսկ Ալ Պաչինոն, Մեթյու ՄաքՔոնահին, Ջուլիա Ռոբերթսը, Բարբարա Սթրեյզանդը, Black Eyed Peas խումբը, Բեյոնսեն, Ռիզ Ուիզերսփունը, Դրեյքը, Ռոբերտ դե Նիրոն, Diddy-ն, Սոֆիա Վերգարան, Դեմի Լովատոն եւ այլք օգնել են դրամահավաքին՝ հեռուստատեսությամբ կոչ անելով նվիրատվություն կատարել՝ օգնելու համար սարսափելի փոթորիկներից տուժածներին:



Լուսանկարները՝ Getty-ի, SBS-ի, Just Jared-ի



© NEWS.am STYLE