Սելենա Գոմեսը, Քայա Գերբերը եւ այլք՝ Coach 1941-ի ցուցադրությանը

13:39   13 սեպտեմբերի, 2017

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը շարունակվում է: Երեկ տեղի է ունեցել Coach 1941-ի գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունը, որին ներկա են եղել Աննա Վինտուրը, Էմմա Ռոբերթսը, Սելենա Գոմեսը, իսկ մոդելները պոդիում են բարձրացել Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դստեր՝ Քայա Գերբերի գլխավորությամբ:


Քայա Գերբեր


Վիննի Հարլոու


Հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր են դարձել ամերիկացի նկարիչ Քիթ Հարինգի ստեղծագործությունները:


Հարինգի գործերից պատկերները հայտնվել են ամեն ինչի վրա՝ սվիտերների, ջինսե բաճկոնների, մորթե անթեւ բաճկոնների, մարզաշապիկների: Դրանցից մեկի վրա պատկերել են նաեւ Հարինգի դիմանկարը, որը մահացել է 1990 թվականին 31 տարեկանում, ՁԻԱՀ-ի հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով:


Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ստյուարտ Վեվերսը միավորել է Հարինգի ստեղծագործություններն ու 1930-ական թվականների ռետրո կերպարների հանդեպ իր սերը:

Սելենա Գոմես


Էմմա Ռոբերթս


Ջեսինթա Ֆրանկլին

Աղբյուրը՝ Vogue
Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE