Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները՝ Քալիֆորնիայում լանչի գնալիս

14:04   13 սեպտեմբերի, 2017

Մինչ Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջեները Նյու Նորքում մասնակցում են Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին եւ միջոցառումներին, Քորթնի եւ Քլոե Քարդաշյաններին նկատել են Քալիֆորնիայում լանչի գնալիս:


33-ամյա Քլոեն քրոջ հետ հանդիպման է գնացել իր սեւ Rolls Royce-ով:


Մինչ այդ, արեւմտյան մամուլը պարզել է, թե Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որքան են ծախսել փոխնակ մոր անվտանգության համար, որը հաջորդ տարվա հունվարի վերջին լույս աշխարհ է բերելու աստղերի դստերը:


«Քիմն ու Քանյեն Լոս Անջելեսի արվարձանում տուն են վարձել փոխնակ մոր համար, որտեղ հիմնականում միջին դասն է ապրում: Երբեք չեք գուշակի, որ նա Հոլիվուդի ամենահայտնի եւ հարուստ զույգի երեխայի փոխնակ մայրն է, քանի որ կինը հանդարտ ու աննկատ է ապրում:Ամբողջ տունը ներսից եւ դրսից հեղեղված է տեսախցիկներով: Կինն իր անձնական վարորդն ունի, Քիմն ու Քանյեն չորս տարբեր մեքենաներ են վարձել, որպեսզի կինն ամեն անգամ տարբեր մեքենաներով տեղաշարժվի: Անվտանգության ծառայությունը 6 աշխատակից ունի, որոնք երկու խմբի են բաժանվել եւ հերթով օրական 24 ժամ հերթապահում են»,- նշել է ներքին աղբյուրը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE