«Նա Ջանեթին պոռնիկ էր անվանում». կատարցի միլիարդատերը Ջանեթ Ջեքսոնին բռնության է ենթարկել

16:08   13 սեպտեմբերի, 2017

Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ Ջանեթ Ջեքսոնի եւ կատարցի 42-ամյա միլիարդատեր Վիսամ ալ-Մանի բաժանվելու մասին: Զույգը հունվարին որդի ունեցավ, որին Իսա կոչեցին: Բայց ամուսինների հարաբերություններում ինչ-որ բան այնպես չէր, եւ 51-ամյա երգչուհին ապահարզան պահանջեց:


People-ին տված հարցազրույցում Ջանեթի եղբայրը՝ Ռենդին, պատմել է ընտանեկան բռնության մասին, որին ամուսնու կողմից ենթարկվել է իր քույրը:

«Սկզբում նրանց մոտ ամեն ինչ լավ էր, բայց հետո նա սկսեց հաճախակի վիրավորել Ջանեթին, նրան ստիպում էր տանը նստել, նա տնային կալանքի էր ենթարկվել: Ջանեթը հղի էր, իսկ նա ամեն օր նրան պոռնիկ էր կոչում: Չէր ծեծում նրան, բայց մշտապես վիրավորում էր: Ես նրան ասում էի, որ միջամտելու եմ եւ ջարդելու եմ նրա մռութը: Ես բազմաթիվ մահմեդական ընկերներ ունեմ, բայց իրենց այդպես չեն պահում: Դա ինչ-որ հոգեկան խանգարում է: Ջանեթը բաժանվում է, բայց առայժմ նրա հետ է ապրում, եւ ամեն օր վիրավորանքներ է լսում»,- հայտարարել է Ջանեթ Ջեքսոնի եղբայրը:



© NEWS.am STYLE