Ինչպես 152 կգ կշռող ամերիկուհին ազատվեց 63 կգ քաշից եւ ամբողջովին փոխեց իր կյանքը (ֆոտո)

17:03   13 սեպտեմբերի, 2017

Ամերիկուհի Ֆրենսիս Կարպենտերը 25 տարեկանում կշռում էր 152 կգ:  Երիտասարդ աղջիկը ֆաստ ֆուդի սիրահար էր եւ նախկինում հաճախ էր օգտագործում անառողջ սնունդ:

Սակայն մի օր արթանանալով՝ աղջիկը հասկացավ, որ ավելորդ քաշը հաճախ կործանում է մարդկանց կյանքը՝ ստեղծելով թե՛ առողջական, թե՛ ընտանեկան խնդիրներ: Ահա, թե ինչպես է Ֆրենսիսը որոշում ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Այժմ 28-ամյա աղջիկը խոստովանում է. «Ես հասկացա, որ այլեւս չեմ ցանկանում լինել այդպիսին: Շատ երկար ժամանակ մտածում էի իրականացնել վիրահատություն, որի շնորհիվ կազատվեի անցանկալի կիլոգրամներից, բայց նման հնարավորություն չունեի»:

Այսպիսով, աղջիկը որոշում է նիհարել բնական ճանապարհով: Ֆրենսիսը աստիճանաբար հրաժարվում է վնասակար սննդից՝ ֆաստ ֆուդից, եւ նախապատվությունը սկսում է տալ բնական եւ առողջարար ուտեստներին: Նա նաեւ սկսում է մարզասրահ հաճախել:

3 տարվա ընթացքում Ֆրենսիսը կարողացել է ազատվել մոտ 63 կգ-ից եւ այժմ կշռում է 88,5 կգ: Աղջիկը ցանկանում է իր օրինակով ապացուցել բոլորին, որ նիհարելու համար պարտադիր չէ դիմել որեւէ վիրահատության, այլ պարզապես պետք է ունենալ մեծ կամք, ցանկություն եւ փոխել սննդակարգը:

Ֆրենսիսը խոստովանում է, որ նախքան ավելորդ քաշից ազատվելը կյանքից հաճույք չէր ստանում.

«Ես շատ բարդույթավորված էի, անընդհատ դեպրեսիաների մեջ էի: Այնպես չէ, որ ես ինձ չէի հետեւում: Հարդարում էի մազերս, շպարվում էի, խնամում մաշկս, եղունգներս, որպեսզի ինձ ավելի ինքնավստահ զգամ այդպիսի քաշով, սակայն ես նաեւ ֆիզիկապես ինձ լավ չէի զգում: Չէի կարողանում շարժվել, տանից  գրեթե դուրս չէի գալիս, որովհետեւ շուտ էի հոգնում, ժամանցային վայրեր չէի հաճախում: Բացի այդ՝ մարդիկ էլ ինձ այլ կերպ էին վերաբերվում, այլ հայացքներով էին նայում»,-ասում է նա՝ հավելելով.

«Հետո նաեւ կարդացի, որ ավելորդ քաշը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի ու հասկացա, որ չեմ ցանկանում ձեռք բերել մի հիվանդություն, որը կարող եմ ժամանակին կանխել: Հասկացա, որ չեմ ցանկանում հետագա կյանքս վատնել դեղորայքների եւ բուժումների վրա»:

Այդպիսի կամքի ուժով եւ վճռականությամբ Ֆրենսիսը նախ ամբողջովին հրաժարվեց ֆասթ ֆուդից, հետո սկսեց կանոնավոր զբաղվել սպորտով: Նա առավոտյան շատ վաղ էր արթնանում եւ մարզվում էր մինչեւ աշխատանքի անցնելը, այնուհետեւ մարզումները շարունակում էր երեկոյան՝ աշխատանքից հետո: Շաբաթական 5 օր Ֆրենսիսը տրամադրում էր մարզասրահին:

«Ֆիթնեսն էլ ամբողջովին փոխեց իմ կյանքը: Դրանից հետո ես ավելի արագ սկսեցի կորցնել կիլոգրամներ»:

Ֆրենսիսն այժմ Instagram-ում ունի ավելի քան 50 000 հետեւորդ, որոնք հաճախ են գրում նրան՝ խորհուրդ ստանալու նպատակով.

«Ես պատասխանում եմ, որ հաջողության հասնելու համար նախ պետք է ունենաս կամքի ուժ: Իսկ մնացածն անում է ժամանակը՝ հուշելով, թե երբ պետք է սկսել այդ փոփոխությունները»,-ասում է աղջիկը՝ հավելելով, որ քաշի կորստից հետո ձեռք է բերել իսկական ընկերներ՝ մարդիկ, որոնք իր կողքին են եղել ի սկզբանե՝ իր բոլոր դժվարությունների ընթացքում, ձեռք է բերել ինքնավստահություն, իսկ ժամադրություններն ավելի հեշտ ու հաճախակի են դարձել:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE