«Дом 2»-ի սեքս-խորհրդանիշ Իոսիֆ Հովհաննիսյանը դավաճանել է ընկերուհուն

17:16   13 սեպտեմբերի, 2017

Ռուսական «Дом 2» նախագծի նոր սեքս-խորհրդանիշ Իոսիֆ Հովհաննիսյանի մասին մենք բազմիցս ենք գրել: Նա Ալեքսանդրա Չերնոյի ընկերն է, որը հիացած է հայ երիտասարդի հետ սեքսից:

Ըստ «Дни»-ի՝ Իոսիֆ Հովհաննիսյանը հայտարարել է, որ դավաճանել է Սաշային: Երիտասարդը խոստովանել է, որ խիղճը տանջում է իրեն:

«Ես ուզում էի Սաշային ծանոթացնել ընկերներիս հետ: Նրանք գիտեն դավաճանության մասին, այդ պատճառով վախենում էի, որ ինչ-որ մեկը կխոսի այդ մասին: Փորձում էի մոռանալ տեղի ունեցածը, բայց, պարզվեց, դա այնքան էլ դյուրին չէ: Հասկանում եմ, որ դավաճանության մասին խոստովանությունը տարօրինակ է հնչում, բայց ես այլ կերպ չեմ կարող»,- հայտարարել է Իոսիֆը:

«Մենք ընկերներով հանգստանում էինք մի աղջկա հետ: Մենք նույնիսկ դուր չենք գալիս միմյանց: Պարզապես այդպես ստացվեց: Հաճախ եմ մտածել դավաճանության մասին, փորձել եմ մոռանալ: Սաշան նկատում էր, որ անընդհատ մտածում եմ ինչ-որ բանի մասին: Նա սկսեց փորփրել: Խիղճս տանջեց, ստիպված էի խոստովանել»,- ամփոփել է նախագծի մասնակիցը:

Ինքը՝ Ալեքսանդրան, ցնցված է սիրելիի դավաճանությունից: Նրա խոսքով՝ չգիտի, թե ինչպես կզարգանան հարաբերությունները, եւ արդյոք ընդհանրապես կզարգանա՞ն:



© NEWS.am STYLE