Ինչ է սպասվում Կենդանակերպի նշաններին 2018 թվականին

21:03   1 դեկտեմբերի, 2017

Չինական օրացույցի համաձայն՝ նվիրված եւ ինտելեկտուալ կենդանին՝ Շունը, օգնության կհասնի բոլոր կարիքավորներին եւ կպատժի երկերեսանիներին ու ստախոսներին: Նրա հայտնվելով աշխարհում խաղաղություն եւ համաձայնությունն կտիրի, նույնիսկ թշնամիների միջեւ: Աստղագետները կանխատեսում են, որ Շան տարին հանգիստ եւ չափավոր կլինի: Այն կատարյալ տարի կլինի դիվանագիտական կապեր ստեղծելու, պայմանագրեր եւ համաձայնագրեր կնքելու համար: Եկող տարին նաեւ դրական փոփոխություններ կբերի անձնական կյանքում: 2018 թվականն ուրախացնում է լավատեսությամբ եւ դրական տրամադրվածությամբ:

Շան համար տարին հաջող կլինի ցանկացած նախաձեռնության առումով: Որոշել եք փոխե՞լ ձեր իմիջը, մասնագիտություն, օրինականացնել հարաբերությունները... Առա՛ջ: Բարձրագույն ուժերը կաջակցեն ձեր բոլոր նախաձեռնություններին: Գործե՛ք:

Առնետները ստիպված կլինեն շատ աշխատել: Տարին բարդ կլինի, փոխարենը բավարարված կլինեք արդյունքներով եւ լիարժեք երջանիկ կզգաք: 2018 թվականի հովանավորն Առնետներին կօգնի իրենց երազանքին հասնելու ճանապարհին, կարեւորը՝ ջանք մի խնայեք եւ քիչ ծուլացեք:

Ցուլի համար 2018 թվականն անակնկալ կմատուցի եկամուտների ավելացման կամ կարիերայում հաջողության տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրած մարդու սրտի «բանալին» եւ ամուր ընտանիք կկազմեն:

Վագրերին 2018 թվականը կնպաստի իրացնել իրենց ներուժն ու բացահայտել տաղանդները: Շունը կօգնի ձեզ, մի՛ վախեցեք ինչ-որ նոր բան փորձել կամ տարօրինակ թվալ, ձգտեք հասնել ձեր երազանքին:

Ճագարը (Կատուն) ամբողջ տարին կձգտի հաղթանակել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել: Կարեւորը չափը չանցնեք, այդ դեպքում ձեր բոլոր ջանքերի համար կպարգեւատրվեք:

Վիշապները Շան տարում նոր ընկերներ ձեռք կբերեն: Այս նշանի ներքո ծնվածներն օգտակար խորհուրդների կարիք կունենան եւ կհետեւեն դրանց: Խաղաղության ալիքը կծածկի ձեզ:

Օձերի համար ինքնազարգացման առումով տարին արտասովոր կլինի: Կկարողանաք բացահայտել ձեզ, աշխատել ձեր զարգացմանը խանգարող բացասական կողմերի ուղղությամբ եւ ավելի իմաստուն ու համբերատար դառնալ:

Ձիերին խաղաղ եւ հաճելի տարի է սպասվում: Միակ մտահոգիչ բանը կարող է լինել առողջության հետ կապված խնդիրը: Շունը ձեզ հրահանգում է չհետաձգել հիվանդությունների բուժումը, սա ձեր թիվ մեկ հարցը պետք է լինի:

Այծերի (Ոչխարների) համար հաջորդ տարին հաջողակ կլինի: Նոր տարում ավելի շատ կվստահեք ձեր ուժերին, կկարողանաք ձեզ ենթարկել էմոցիաները: Տարվա կեսերին մի քանի արտասովոր հանդիպումներ կունենաք:

Կապիկները չեն կարողանում տեղում նստել, անընդհատ փոփոխություններ եւ արկածներ են ուզում: Բայց ճակատագիրը սեփական պլաններն ունի: Տարին կանցնի «Սովորել, սովորել ու նորից սովորել» կարգախոսի ներքո, այնպես որ՝ հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:

Աքլորների համար բարձրագույն ուժերն անսպասելի նվեր են պատրաստել, որը կտրուկ կփոխի ձեր կյանքը: Դուք անհավանական հնարավորություններ կստանաք, այնպես որ՝ բաց մի թողեք դրանք:

Վարազների (Խոզերի) համար տարին հոգսաշատ կլինի: Մշտապես ստիպված կլինեք դիմել օգնության, խորհրդի խնդրանքով: Երբեմն կհոգնեք դրանից, բայց Շունը խորհուրդ է տալիս չնահանջել, իսկ ավելի լավ է՝ լիարժեք արձակուրդի գնալ:

Ընդհանուր առմամբ՝ տարին արդար եւ խաղաղ կլինի: Ավելի մոտ եղեք ձեր ընտանիքին եւ հանդուրժող ու համբերատար՝ այլոց հանդեպ:

 

Աղբյուրը՝ kpacotka.info



© NEWS.am STYLE