«Նոր ալիք 2017»-ն ավարտվեց. Հայաստանից Էռնա Միրը կիսում է 1-ին հորիզոնականը Ուզբեկստանի եւ Մոլդովայի հետ

00:10   14 սեպտեմբերի, 2017

Սոչիում ավարտվեց «Նոր ալիք 2017»-ի երրորդ մրցութային համերգը, որի ընթացքում մասնակիցները կատարեցին հեղինակային երգեր:

Հայաստանի ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը փայլուն ելույթ ունեցավ ու հավաքեց 120 միավոր։ Ժյուրիի միակ անդամը, որը ամենաբարձր՝ 11 միավոր չտվեց մեր երգչուհուն, Կոնստանտին Մելաձեն էր: Առաջին երկու օրերի արդյունքներով՝ հայ երգչուհին ուներ 237 միավոր։ Ընդհանուր նա հավաքել է 357 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող մեկ այլ մասնակից Էռնա Միրը նույնպես հավաքեց 120 միավոր եւ ընդհանուր միավորների հանրագումարի արդյունքում հայտնվեց առաջին հորիզոնականում՝ կիսելով այն Ուզբեկստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչների հետ:



© NEWS.am STYLE