Գարիկ Մարտիրոսյանը՝ Մեդվեդեւի հետ պարելու, Comedy Club-ում թմրանյութերի եւ այն մասին, թե ինչու օդանավով չի թռչում

10:01   14 սեպտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանը դարձել է «вДудь» շոուի նոր թողարկման հերոսը, որը Youtube-ում, ինչպես հայտնի է, աներեւակայելի շատ դիտումներ ունի:

Հայ շոումենը վարողի հետ զրուցել է Մեդվեդեւի հետ պարելու, Comedy Club-ում թմրանյութերի եւ այն մասին, թե ինչու օդանավով չի թռչում, նաեւ ռուսական ռեփի, հումոր ստեղծելու տեխնոլոգիայի, ինչպես նաեւ այն մասին՝ ինչու Comedy-ն չի ներկայանում YouTube-ում, որքան է վաստակում Գարիկը եւ ինչու ինքը չի իրականացնում իր երեկոյան շոուն:

Comedy Club-ի ռեզիդենտը պարզաբանել է՝ ինչու հեռուստատեսությունում չեն կատակում քաղաքականության շուրջ, ինչու ինքը ռուսական անձնագիր չունի եւ ինչի համար են իրեն 1 միլիոն դոլար առաջարկել:



© NEWS.am STYLE