Բեհաթի Փրինսլուն եւ Ադամ Լիվայնը երկրորդ երեխան են ունենալու

11:03   14 սեպտեմբերի, 2017

Victoria's Secret-ի 28-ամյա մոդել Բեհաթի Փրինսլուն եւ Maroon 5-ի 38-ամյա մեներգիչ Ադամ Լիվայնը երկրորդ երեխան են ունենալու:

Հարավաֆրիկացի մոդելն Instagram-ում լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Երկրորդ փուլ»:

Լիվայնն ու Փրինսլուն ամուսնացել են 2014 թվականին՝ Մեքսիկայի Լոս Կապոս հանգստավայրում։ Հարսանեկան արարողությանը շուրջ 300 մարդ է ներկա եղել։

Երկու տարի անց՝ 2016 թվականի սեպտեմբերին, լույս աշխարհ եկավ Ադամի եւ Բեհաթիի դուստրը՝ Դասթի Ռոուզը։ Աստղերը նրան հասարակությանը ներկայացրեցին ձմռանը, երբ Maroon 5-ի մենակատար Ադամ Լիվայնը Հոլվիուդի Փառքի ծառուղում իր աստղը ստացավ։



© NEWS.am STYLE