Ռիհանան՝ ջինսե հագուստով Նյու Յորքում զբոսնելիս

12:07   14 սեպտեմբերի, 2017

Մի քանի օր առաջ Ռիհանան Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացրեց Puma-ի հետ համատեղ ստեղծված Fenty x Puma By Rihanna գարուն/ամառ 2018 հավաքածուն:


Եվ հիմա երգչուհուն նկատել են հյուրանոցից դուրս գալիս:


Ռիհանան հանրությանը ներկայացել է ջինսե հագուստով, առանց կրծկալի:


Հիշեցնենք, որ 29-ամյա գեղեցկուհին հայտնվելու է Elle ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկին:
Ամսագրում հրապարակվելու է նաեւ Ռիհանայի հետ հարցազրույցը. երգչուհուն հարցեր են ուղղել Թայրա Բենքսը, Էմինեմը, շեֆ-խոհարար Էյփրիլ Բլումֆիլդը, Զաք Պոզենը, Ֆարել Ուիլյամսը, Դեւիդ Կոպերֆիլդը եւ այլ հայտնիներ:


Հարցազրույցում Ռիհանան նաեւ խոսել է կուսությունը կորցնելու մասին՝ հայտարարելով, որ ափսոսում է այն բանի համար, թե ինչպես է դա տեղի ունեցել:



© NEWS.am STYLE