Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեկույթ կկազմակերպեն այն հիվանդանոցում, որտեղ ծնվելու է իրենց դուստրը

15:09   14 սեպտեմբերի, 2017

Վերջերս հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխան են ունենալու: Հաջորդ տարվա հունվարի վերջին փոխնակ մայրը լույս աշխարհ կբերի աստղերի դստերը:

Ըստ The Sun-ի՝ ամուսինները ծրագրում են երեխայի ծնվելու առիթով երեկույթ կազմակերպել հենց հիվանդանոցում, որտեղ լույս աշխարհ է գալու փոքրիկը:

«Երեկույթը Քիմի գաղափարն էր, նա ուզում է ծնվելուց անմիջապես հետո տեսնել երեխային: Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանն այդ ժամանակ հիվանդանոցում է լինելու: Քիմը նաեւ ուզում է հրավիրել մտերիմ ընկերներին»,- հաղորդում է ներքին աղբյուրը:

Զույգը փոխնակ մոր ծառայությունների համար 45 հազար դոլար է վճարել: Կնոջ անունն առայժմ չի հրապարակվում: Հայտնի է, սակայն, որ նա 22 տարեկան աֆրոամերիկուհի է, արդեն հինգ տարի ամուսնացած է, երկու որդի ունի: Նա քոլեջ է ավարտել եւ աշխատում է:

Հիշեցնենք, որ 36-ամյա հայուհին եւ 40-ամյա ռեփերը 6 թիկնապահ են վարձել՝ փոխնակ մոր անվտանգությունն ապահովելու համար, ինչը զույգին 2 մլն դոլար է արժեցել:





© NEWS.am STYLE