Սելենա Գոմեսին իր դերասանուհի ընկերուհու երիկամն են փոխպատվաստել (ֆոտո)

15:41   14 սեպտեմբերի, 2017

Սելենա Գոմեսն Instagram -ի իր բաժանորդներին (126 մլն մարդ) տեղեկացրել է, որ իրեն երիկամ են փոխպատվաստել:


25-ամյա երգչուհին մի քանի լուսանկար է հրապարակել, որոնք արվել են վիրահատությունից անմիջապես հետո:
Վիրահատական միջամտության կարիք է առաջացել երգչուհու առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով. մի քանի տարի առաջ Գոմեսի մոտ կարմիր գայլախտ (աուտոիմունային հիվանդություն) են ախտորոշել:

Փոխպատվաստման համար Սելենային իր երիկամն է տվել նրա մտերիմ ընկերուհին՝ 29-ամյա դերասանուհի Ֆրանսիա Ռայսան («Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» սերիալ):

«Գիտեմ, որ իմ երկրպագուներից շատերը նկատել են, որ ամռանը երկար ժամանակ ես չեմ ներկայացել հանրությանը, եւ հարց է առաջացել, թե ինչու չեմ ներկայացնում երգերս, որոնցով հպարտանում եմ: Ես իմացա, որ գայլախտի պատճառով երիկամի փոխպատվաստման կարիք ունեմ: Դա անհրաժեշտ էր իմ առողջության համար»,- գրել է Սելենան:



© NEWS.am STYLE