Հայդի Քլումն ու Վիտո Շնաբելը բաժանվել են

17:07   14 սեպտեմբերի, 2017

Հայդի Քլումն ու Վիտո Շնաբելը բաժանվել են, գրում է  Hello-ն: 44-ամյա մոդելն ու 31-ամյա արտ-դիլերը բաժանվել են երեք տարվա հարաբերություններից հետո՝ անվանելով այն «ընդմիջում»:


«Հիմա նրանք առանձին են: Վերջին շրջանում նրանք դժվարին ժամանակներ էին ապրում, դրան գումարած՝ տարբեր ափերում են ապրում: Բացի այդ, հիմա ուսումնական տարվա սկիզբն է, եւ Հայդին պետք է երեխաներով զբաղվի: Նրանք իսկապես խնդիրներ ունեն: Նրանք արդեն երկար ժամանակ միասին չեն ներկայանում հանրությանը, իսկ վերջերս, երբ Հայդին Նյու Յորքում էր, հյուրանոցում է իջեւանել, ոչ թե Վիտոյի մոտ, եւ ժամանակ է անցկացրել ընկերների հետ»,- լրագրողներին պատմել է ներքին աղբյուրը:


Հիշեցնենք, որ Հայդի Քլումն ու Վիտո Շնաբելը սկսել են հանդիպել 2014 թվականին: Մինչ այդ մոդելը մեկուկես ամիս հանդիպում էր իր թիկնապահ Մարտին Քրիսթենի հետ: Շնաբելն իր հերթին 2012 թվականին կարճատեւ սիրավեպ է ունեցել Դեմի Մուրի հետ:



© NEWS.am STYLE