Ջենիֆեր Լոպեսը՝ ¡HOLA! USA-ի շապիկին

16:50   14 սեպտեմբերի, 2017

Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է ¡HOLA! USA ամսագրի շապիկին եւ պատմել իր եւ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հարաբերությունների մասին։

«Ես զգում եմ, որ սկսել եմ ավելի վառ շողալ։ Ես ավելի լավն եմ դարձել որպես մարդ, որպես դուստր, որպես մայր եւ որպես զուգընկեր։ Ես ուզում եմ ավելի լավը դառնալ»,- հայտարարել է երգչուհին։

Իր այժմյան կյանքը Ջեյ Լոն անվանել է «ոսկե դար».

«Մեր սիրավեպն իդեալական է։ Ես սա ասում եմ առաջին անգամ։ Այո, ես հարաբերություններ նախկինում էլ եմ ունեցել՝ լի սիրով եւ արկածներով, բայց այս հարաբերություններում ես եւ իմ զուգընկերը մեկս մյուսին ավելի լավն ենք դարձնում։ Մենք լրացնում ենք միմյանց, դա մաքուր, իրական սեր է։  Հիմա ես ամբողջովին ընդունում եմ ինձ։ Ես այստեղ եմ ոչ թե իդեալական լինելու, այլ ավելի լավը դառնալու համար», -նշել է նա։



© NEWS.am STYLE