Ի՞նչ է սովորեցնում չկայացած սերը

23:10   2 նոյեմբերի, 2017
Երբ սիրահարվում ես, քո մասին շատ բան ես իմանում: Իսկ դա, իր հերթին, օգնում է կայանալ որպես անհատ:
Երբ սիրահարվում ես ոչ այն մարդուն, դա օգնում է հասկանալ, թե ինչ ես իրականում ուզում քեզ մտերիմ մարդուց, քո կեսից: Իմ առաջին սիրուց հեռանալուց հետո ես հասկացա, թե ինչ կուզեի փոխել նրա մեջ ու մեր հարբերություններում: Ես ուզում էի, որ նա ավելի շատ հետաքրքրվի իմ նախասիրություններով, ինձ քաջալերի կատարելության հասնելու և ավելի ռոմանտիկ լինի:

Դու սովորում ես, թե ինչպես սիրել ու լինել սիրված: Երբ ես նրան կորցրի, սովորեցի գնահատել այն սերը, որը ես ունեմ, եւ կուզեի դա ավելի գնահատել, երբ այն կար: Ամեն օր, երբ մենք միասին էինք, ես միայն հաճույք էի ստանում, բայց միայն նրան կորցնելուց հետո հասկացա, թե ինչ եմ կորցրել: Ես կորցրել եմ իմ կեսին, իմ լավագույն ընկերոջն ու առաջին տղամարդուն, ում սիրել եմ:

Մենակ մնալով ինքնավստահ ես դառնում ու ավելի սիրում ինքդ քեզ: Երբ ես ստիպված էի դեպրեսիայի հատակից վեր բարձրանալ, ես հասկացա, թե իմ մեջ ինչն է ինձ դուր գալիս, որ անընդհատ փնովում էի: Ես ավելի ուժեղ ու ինքնավստահ դարձա:

Դու հասկանում ես, որ կատարվածից հետո բոլորովին այլ մարդ ես: Առաջին սերը փոխել է ինձ, դարձրել ուրիշ: Հիմա ես գիտեմ, թե ինչ է սերը եւ ինչու կյանքն արժի, որ ապրես այն:

Նյութի աղբյուրը՝ Wday.ru


© NEWS.am STYLE