Սելենա Գոմեսը երիկամի փոխպատվաստման մասին լուրից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել

13:06   15 սեպտեմբերի, 2017

Երեկ Սելենա Գոմեսն Instagram -ի բաժանորդներին (126 մլն մարդ) տեղեկացրեց, որ իրեն երիկամ են փոխպատվաստել:

25-ամյա երգչուհին վիրահատությունից անմիջապես հետո արված մի քանի լուսանկար է հրապարակել: Վիրահատական միջամտության կարիք է առաջացել երգչուհու առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով. մի քանի տարի առաջ Գոմեսի մոտ կարմիր գայլախտ (աուտոիմունային հիվանդություն) են ախտորոշել:
Փոխպատվաստման համար Սելենային իր երիկամն է տվել նրա մտերիմ ընկերուհին՝ 29-ամյա դերասանուհի Ֆրանսիա Ռայսան («Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» սերիալ):


«Գիտեմ, որ իմ երկրպագուներից շատերը նկատել են, որ ամռանը երկար ժամանակ ես չեմ ներկայացել հանրությանը, եւ հարց է առաջացել, թե ինչու չեմ ներկայացնում երգերս, որոնցով հպարտանում եմ: Ես իմացա, որ գայլախտի պատճառով երիկամի փոխպատվաստման կարիք ունեմ: Դա անհրաժեշտ էր իմ առողջության համար»,- գրել է Սելենան:

Լուրից անմիջապես հետո պապարացիները սկսել են որոնել երգչուհուն եւ գտել են Նյու Յորքում:


Գոմեսը թույլ է տվել լուսանկարել իրեն, բայց հարցերի չի պատասխանել:


Թիկնապահներով շրջապատված Սելենան հրաշալի տրամադրությամբ զբոսնել է ընկերների հետ:



Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Starksphoto-ի



© NEWS.am STYLE