Ֆերգին եւ Ջոշ Դյուամելը 8 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են

12:45   15 սեպտեմբերի, 2017

42-ամյա երգչուհի Ֆերգին եւ 44-ամյա դերասան Ջոշ Դյուամելը 8 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են, գրում է People-ը:

Զույգն այդ առիթով պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել:

«Միմյանց հանդեպ սիրով եւ հարգանքով՝ բաժանվելու մասին որոշում ենք կայացրել դեռեւս այս տարեսկզբին: Ուզում էինք հնարավորինս երկար չհանրայնացնել այդ փաստը, որպեսզի մեր ընտանիքը կարողանար հաղթահարել այդ դժվարին ժամանակաշրջանը: Չնայած այլեւս միասին չենք, մենք միշտ կապված կլինենք միմյանց եւ մեր ընտանիքի հանդեպ հոգատարությամբ եւ աջակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է աստղերի բաժանման պատճառը: Նրանք, ի դեպ, 4-ամյա որդի ունեն՝ Էքսլը:

Հունվարին նրանք նշեցին ամուսնության 8-րդ տարեդարձը՝ հրապարակայնորեն միմյանց սեր խոստովանելով:



© NEWS.am STYLE