«Նոր ալիք 2017»-ի հայ մասնակիցները ժամանեցին Երեւան (ֆոտո/վիդեո)

14:52   15 սեպտեմբերի, 2017

Սոչիում ավարտվել է «Նոր ալիք 2017» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող էռնա Միրը գրավեց առաջին տեղը՝ կիսելով այն Ուզբեկստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչների հետ։

Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակիցը՝ Սյուզաննա Մելքոնյանն էլ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Աղջիկներն այսօր ժամանել են Երեւան, եւ NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչպես են նրանց դիմավորել հայրենիքում։

Ի դեպ, աղջիկները չմերժեցին լրագրողների խնդրանքն ու հենց օդանավակայանում կատարեցին իրենց հաղթանակ բերած երգերը։

Շուշան Շատիկյան, Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE