Գարիկ Մարտիրոսյանը Comedy Club-ի բեմ է վերադառնում

13:41   15 սեպտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանը Comedy Club-ի բեմ է վերադառնում, գրում էGazeta.ru-ն: Վերջին մի քանի սեզոններին Գարիկը կադրից դուրս էր մնում, բայց նոր սեզոնում իրավիճակը կփոխվի: Առայժմ նրա նոր դերը խիստ գաղտնի է պահվում:

Այսօր մեկնարկող հայտնի շոուն 12 տարվա ընթացքում առաջին անգամ կփոխի գրանցման հասցեն ու Մոսկվայի Golden Palace ժամանցի կենտրոնից կտեղափոխվի Բարվիխայի Luxury Village էլիտար սրահ:
Շոուի թիմը որոշել է նաեւ «վերադարձնել» մի քանի հին խորագրեր, օրինակ՝ Սերժ Գորելիի «Предварительные ласки» էջը:


Comedy Club-ի նոր սեզոնի բացումը, հիշեցնենք, տեղի ունեցավ սեպտեմբերի սկզբին:
Հավաքին մասնակցել են Օլգա Բուզովան, Լյայսան Ուտյաշեւան, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեւան, Սեմյոն Սլեպակովը, Ալսուն, Յուրի Դուդը, Սաթի Կազանովան, Յանա Տրոյանովան, Վիկտոր Դրոբիշը, Անդրեյ Մալախովն ու այլք:

Ի դեպ, Մալախովը, որը վերջին մի քանի ամիսներին ճամփորդում է ռուսական հեռուստաալիքներով, նույնպես Comedy Club-ի բեմ դուրս կգա՝ փոխարինելով Պավել Վոլյային:

«Սա Comedy Club-ի պատմության մեջ ամենահզոր սեզոնը կդառնա,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը:- Չէ՞ որ մենք այնքան հզոր ենք, որ դուրս ենք եկել Մոսկվայից եւ նոր մակարդակի ենք հասել՝ Բարվիխա: Վստահ եմ, որ շուտով սրանից էլ կաճենք, այդ պատճառով ակտիվորեն Comedy Club-ի համար նոր սրահ եմ փնտրում Մոնտե Կարլոյում: Կարծում եմ՝ 10 տարի անց կփոխադրվենք այնտեղ: Դե, իսկ մինչ այդ այստեղ կլինենք»:



© NEWS.am STYLE