Մոտիվացիան այսպիսին է լինում. ինչպես 150 կգ կշռող էրիկան նիհարեց 72 կգ-ով (ֆոտո)

19:37   15 սեպտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել հաջողության պատմություններ՝ այդ կերպ մոտիվացնելով իր ընթերցողներին։ Այս անգամ մեր հրապարակման հերոսը էրիկա Լուգոն է, որը երկու տարում նիհարել է 42 կիլոգրամով։

150 կգ կշռող աղջիկն ուշքի է գալիս եւ որոշում նիհարել միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ բազմոցից վեր կենալն իր համար խնդիր է դարձել։

Նա երբեւէ չէր զբաղվել ֆիթնեսով եւ չէր հետեւել սննդակարգի, բայց ինչ-որ մի պահ նա հասկանում է, որ առանց դրա հնարավոր չէ հասնել արդյունքի։

էրիկան ֆիթնեսի հավելված է ներբեռնում հեռախոսի մեջ, որը հաշվարկում է, թե քանի կալորիա է անհրաժեշտ այրել օրական։ Այսպիսով, էրիկան սկսում է մարզվել շաբաթական չորս օր՝ 20-30 րոպե՝ այրելով 2000 կալորիա։

Առաջին 13 ամսում նրան հաջողվում է նիհարել 55 կգ-ով։ Այնուհետ սկսվում է ավելի բարդ շրջան. նրա օրգանիզմը դադարում է քաշ կորցնել։ Բայց աղջիկը չի հուսահատվում եւ սկսում է ավելի ինտենսիվ մարզվել՝ շաբաթական 5-6 օր, օրական 1 ժամով։ 20 րոպե նա կարդիովարժություններ էր անում, 40 րոպե՝ ուժային։

էրիկան նշում է, որ նիհարելու լավագույն մոտիվացիան առաջնահերթ առողջությունն է։

«Մասնակցել գեղեցկության մրցույթների, դուր գալ տղաներին... դա հետո է գալիս, բայց երջանիկ եւ թեթեւ զգալու համար պետք է առողջ լինել»,-ասում է էրիկան։ Նա նաեւ խորհուրդ է տալիս.

«Երբեք գերնպատակներ մի դրեք ձեր առջեւ՝ օրինակ նիհարել 20 կամ 30 կգ, որովհետեւ միանգամից նման արդյունքի չես հասնի։ Որքան ռեալ լինեն ձեր նպատակները, այնքան արագ դրանք կիրագործվեն»։

Աղբյուրը՝ Fitnessi.ru



© NEWS.am STYLE