Բեյոնսեն եւ Ջեյ Զին երկվորյակների ծնվելուց հետո առաջին անգամ հանրությանն են ներկայացրել

16:10   15 սեպտեմբերի, 2017

Բեյոնսեն եւ Ջեյ Զին երկվորյակների՝ Ռումիի եւ Սերի ծնվելուց հետո առաջին անգամ ներկայացել են հանրությանը:

Ամուսինները մասնակցել են Ռիհանայի Diamond Ball բարեգործական պարահանդեսին, որն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Նյու Յորքում:

Diamond Ball-ը Ռիհանայի The Clara Lionel Foundation-ին սատարող միջոցառում է: Երգչուհին այն հիմնել է 2012 թվականին՝ իր տատիկի եւ պապիկի հիշատակին: Հիմնադրամը միջոցներ է հավաքագրում քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համար:

Պարահանդեսի տիրուհին ներկայացել է Ralph & Russo Couture-ից զգեստով:

Իսկ հյուրերի թվում եղել են Էմիլի Ռատաժկովսկին, Պետրա Նեմցովան, Մարթա Հանթը, ինչպես նաեւ Բեյոնսեն՝ ամուսնու հետ: Սա հատկանշական փաստ է, եթե հաշվի առնենք, որ մի քանի տարի առաջ երգչուհիները վիճել ու չէին շփվում՝ Ռիհանայի հետ Ջեյ Զիի կապի մասին լուրերի պատճառով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE