Յանին ելույթ կունենա նոր ծրագրով

13:53   17 ապրիլի, 2013

Ապրիլի 20-ին եւ 21-ին Երեւանի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ գործիքավորող Յանիի համերգը: Կազմակերպիչները NEWS.am STYLE-ին տեղեկացրեցին, որ Հայաստանում Յանին ելույթ կունենա շատերին հայտնի ծրագրով, սակայն կհնչեն նաեւ նոր ստեղծագործություններ: Համերգի ընթացքում առանձին համարով կհնչի ջութակահար Սամվել Երվինյանի կատարումը: Տոմսերի գինը տատանվում է 5-ից 80 հազար դրամի սահմաններում:

Ելույթի ծրագիրն է.

01) Open/ Deliverance/ Santorini (Lisa/Lauren)

02) Truth of Touch

03) Keys to Imagination (Sam/Sasha)

04) Felitsa (Sam/Mary)

05) Voyage

06) The End of August (Sam)

07) The Rain Must Fall- (Gabriel/Mary)

08) Cello Solo (Sasha)

09) Vertigo (Ming)

10) Nightingale (Lauren)

     Straight to Desire- Acroyali Cut

11) Desire (Sam/Victor)

12) Duet (Sam/ Jason)

13) Marching Season (Yanni/Charlie)

14) Harp Solo (Victor)

15) Within Attraction (Sam/Mary)

16) Ode to Humanity (Lauren/Lisa) 

17) Niki Nana (Lisa/Lauren) 

18) Standing in Motion

19) Nostalgia

20) The Storm (Sam/Mary)

21) One Man's Dream

Հիշեցնենք, որ Յոնին Երեւանում համերգ է տալիս արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ նա հայ հանդիսատեսին ներկայացավ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին:

Հայ ունկնդիրների համար անակնկալներն այսքանով չեն ավարտվում. ծրագրվում է Հայաստան հրավիրել ամերիկյան դերասան, երգիչ, կոմպոզիտոր Մարկ Էնթոնին եւ բրիտանական երաժիշտ, երգիչ Սթինգին:



© NEWS.am STYLE