Շաքիրան ներկայացրել է նոր շքեղ տեսահոլովակ Perro Fiel երգի համար

22:15   15 սեպտեմբերի, 2017

Շաքիրա, քեզ անհնար է չսիրահարվել։ 40-ամյա երգչուհին իր Youtube shakiraVEVO ալիքում հրապարակել է նոր տեսահոլավակ Perro Fiel երգի համար։

Երգը ձայնագրվել է Nicky Jam-ի ու Sagawhite Black-ի հետ։ Սա Շաքիրայի El Dorado ալբոմի չորրորդ սինգլն է։
Տեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնում, ռեժիսորը Խաում դել Իգուանան է։

Նոր ալբոմի աջակցության համար շրջագայությունը մեկնարկելու է նոյեմբերին՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում ծրագրված համերգից։



© NEWS.am STYLE