Comedy Club. Գարիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նոր հաղորդավար Անդրեյ Մալախովին, իսկ Վոլյան եւ Խարլամովը՝ սիրային հոլովակ

10:06   16 սեպտեմբերի, 2017

Մեկնարկել է Comedy Club–ի նոր եթերաշրջանը։ Ի դեպ, շոուն հիմա նկարահանվում է Բարվիխայի Luxury Village–ում։

Շոուի առաջին համարում Գարիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նոր հաղորդավար Անդրեյ Մալախովին, որը ժամանակավորապես փոխարինել է Պավել Վոլյային եւ Գարիկ Խարլամովին, իսկ ավելի ուշ Վոլյան եւ Խարլամովը, ծաղրելով Օլգա Բուզովային, ներկայացրել են իրենց սիրային հոլովակը։

Ծրագրի ավարտին բեմ են դուրս եկել Պուտինը, Մերկելն ու Կիմ Չեն Ընը։



© NEWS.am STYLE