Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը ցույց է տվել բիցեպսները

12:03   16 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի նորածին դստեր անունը։ Երջանիկ ծնողները աղջկան կոչեցին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսեր։

Սերենան եւ Ալեքսիսը Instagram-ում իրենց դստեր համար հատուկ էջ են բացել եւ տեղադրել աղջկա լուսանկարները։

«Բիցեպսներ»,- մակագրել են ծնողները լուսանկարը։

Հիշեցնենք, որ երեխան լույս աշխարհ էր եկել Փալմ Բիչի St. Mary's Medical Center հիվանդանոցում։ Հղի Ուիլյամսին զննելուց հետո բժիշկները որոշել էին ծննդաբերության խթանում անել։ Երեխան բարեհաջող լույս աշխարհ էր եկել մի քանի ժամ անց։ Հիվանդանոցում քառակի օլիմպիական չեմպիոնուհու համար մի ամբողջ հարկաբաժին էր առանձնացվել։



© NEWS.am STYLE