Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին նրանից միլիոնավոր դոլարներ է պահանջում՝ իր սեքս-տեսանյութը համացանցում տարածելու համար

12:06   18 սեպտեմբերի, 2017

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան, Քիմի եղբորից միլիոնավոր դոլարներ է պահանջում՝ իր սեքս-տեսանյութը համացանցում տարածելու համար:


Հիշեցնենք, որ ամռանը Ռոբ Քարդաշյանը համացանցում նախկին ընկերուհու ինտիմ լուսանկարներ եւ տեսանյութ էր հրապարակել. մերկապարուհին երեք օրվա ընթացքում երեք տարբեր տղամարդկանց հետ դավաճանել էր Ռոբին:

Հետո զույգը բաժանվեց, իսկ Չայնան խնդիրներ ունեցավ, քանի որ Լոս Անջելեսի սոցիալական ծառայության բաժինն անհանգստացած է նրա եւ Ռոբի դստեր խնամքի որակով: Չայնային կասկածում են թմրանյութերից կախվածության մեջ: Սոցծառայությունը դատարան է դիմել, որը կարող է Բլեքին զրկել երեխայի խնամակալության իրավունքից:


Սակայն, ըստ TMZ-ի, Չայնան մտադիր չէ մոռանալ Ռոբի արարքը: Նա ցանկանում է դատարան դիմել եւ Քիմի եղբորից որպես բարոյական վնասի փոխհատուցում մի քանի միլիոն դոլար պահանջել:

Կողմերի փաստաբաններն արդեն հանդիպել են՝ գումարի շուրջ համաձայնության գալու եւ դատարան չհասնելու համար:



© NEWS.am STYLE