Լու Բեգայի անակնկալ ելույթը՝ Yerevan Music Night-ում (ֆոտո/վիդեո)

10:36   17 սեպտեմբերի, 2017

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, իսկական երաժշտական տոն էր Երեւանում: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում առաջին անգամ կայացավ Yerevan Music Night-ը, որի ընթացքում հնչեցին ինչպես ջազային եւ փոփ կատարումներ, այնպես էլ՝ անակնկալ ելույթներ:

Համերգը բացեցին Արամոն եւ Լեւոն Մալխասյանը, այնուհետ ելույթ ունեցան Արամ MP3-ն ու երիտասարդ ջազ-երգիչներ:

Երեկոյի գաղտնի հյուրը, որին կազմակերպիչները չէին ցանկացել նախօրոք բացահայտել, Լու Բեգան էր՝ հանրահայտ՝ Mambo N. 5 հիթի կատարողը: 

Նա կատարեց իր ամենահայտնի ստեղծագործությունները, իսկ համերգի վերջում բեմ հրավիրեց ամենաակտիվ պարողներին:

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի տեսանյութերում եւ ֆոտոռեպորտաժում: 

Սյունե Առաքելյան, Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE